13:48  ,  14 սեպտեմբերի, 2017

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի հետընթացը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 11 տեղով նահանջել է ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը 83-րդ տեղում է:

Առաջին տեղ է բարձրացել Գերմանիայի հավաքականը: Լավագույն տասնյակում են նաեւ Բրազիլիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Չիլիի եւ Կոլումբիայի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում