00:37  ,  14 սեպտեմբերի, 2017

ՉԼ. «Ռեալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ հաղթանակներն ու օրվա բոլոր արդյունքները

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջիին տուրի հանդիպումն անցկացրի E, F, G, H խմբերի թիմերը: Մադրիդի «Ռեալը» տանը 3:0 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Հետադարձ հարվածքով աչքի ընկավ իսպանացի Սերխիո Ռամոսը:

«Մանչեսթեր Սիթին» Հոլանդիայում շանս չտվեց «Ֆեյենորդին»՝ 4:0: Երկու անգամ գոլի հեղինակ դարձավ անգլիացի Ջոն Սթոունսը: Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ արգենտինացի Սերխիո Ագուերոն եւ բրազիլացի Գաբրիել Ժեզուսը:

«Լիվերպուլը» տանը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը «Սեւիլիայի» դեմ խաղում՝ 2:2:

«Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Դուբլ ձեւակերպեց անգլիացի Հարի Քեյնը:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

E խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:2

Ռոբերտո Ֆիրմինո, 21, Մոհամեդ Սալահ, 37 – Վիսամ Բեն-Եդեր, 5, Խոակին Կոռեա, 72

Չիրացրած 11մ՝ Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»), 42

Հեռացում՝ Ջո Գոմես («Լիվերպուլ»), 90+4, երկրորդ դեղին քարտ

«Մարիբոր» (Սլովենիա) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 1:1

Յասմին Մեշանովիչ, 85 - Ալեքսանդր Սամեդով, 59

F խումբ

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:4

Ջոն Սթոունս, 2, 63, Սերխիո Ագուերո, 10, Գաբրիել Ժեզուս, 25

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:1

Թայսոն, 15, Ֆակունդո Ֆերեյրա, 58 - Արկադիուշ Միլիկ, 71

G խումբ

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1

Էմիլ Ֆորսբերգ, 33 – Յուրի Տիլեմանս, 34

«Պորտու» (Պորտուգալիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1:3

Դուշկո Տոշիչ, 21, ինքնագոլ - Անդերսոն Տալիսկա, 13, Ջենկ Թոսուն, 28, Ռայան Բաբել, 86

H խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 3:0

Կրիշտիանու Ռոնալդու, 12, 51, 11մ, Սերխիո Ռամոս, 61

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 3:1

Սոն Հին Մին, 4, Հարի Քեյն, 15, 60 - Անդրեյ Յարմոլենկո, 11

Հեռացում՝ Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»), 90+2, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում