15:15  ,  13 սեպտեմբերի, 2017

Ովքեր են «Էրեբունիին» միացած 8 լեգեոնականները (ֆոտո)

«Էրեբունիին» միացել են 8 լեգեոնականներ, որոնք հայկական ակումբի կազմում նորամուտը նշել են «Ալաշկերտ-2»-ի դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության Առաջին խմբի 5-րդ տուրի խաղում: Այդ խաղում «Էրեբունին» հաղթել էր 3:0 հաշվով՝ տանելով առաջին հաղթանակն այս մրցաշրջանում:

NEWS.am Sport-ը ներկայացնում է «Էրեբունիի» նորեկներին.

Դարպասապահ

Ուկրաինացի 23-ամյա դարպասապահ (192 սմ) Գեորգի Կոպալիանին Կիեւի «Արսենալի» սան է: 2013-ին նա կեւցիների գլխավոր թիմում նորամուտը նշել է Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում (0:7): Կոպալիանին հանդես է եկել նաեւ ուկրաինական «Պոլտավայում»:

Պաշտպաններ

Մինչեւ «Էրեբունի» տեղափոխվելը Տիմուր Կոզաեւը փորձաշրջան է անցել Մոսկվայի ԲԿՄԱ-ում: Նա կատալոնական E.F.GAVA ակադեմիայի սան է: Այդ ակադեմիան աշխատում է «Բարսելոնայի» մեթոդներով:

23-ամյա պաշտպան Իվան Կոմլեւը խաղացել է ուկրաինական «Մետալուրգում» (Զապորոժյե) եւ «Սումիում»:

Ռուսաստանցի 21-ամյա պաշտպան Իգոր Մուրաշովը 2 մրցաշրջան անցկացրել է Պերմի «Ամկարի» երիտասարդական թիմում:

Կիսապաշտպաններ

21-ամյա Մուսլիմ Բամատգերեեւը եւ նրա հասկակակից Դորջի Կոմուշեւը հանդես են եկել մոսկովյան «Նիկայում»:

Ուկրաինացի 26-ամյա հենակետային կիսապաշտպան Իվան Ռուդնիցկին վերջին տարին անցկացրել է վրացական «Շուկուրա» եւ ուկրաինական «Սումի» ակումբներում, իսկ նախկինում պաշտպանել է նաեւ բելառուսական «Նեմանի» գույները:

Հարձակվող

27-ամյա հարձակվող Վիկտոր Սահնյուկը խաղացել է Սլովակիայի «Ռուժոմբերոկ» եւ «Դուկլա» ակումբներում, ինչպես նաեւ ուկրաինական «Նիվայում», «Էներգիայում» եւ լեհական «Տլոկիում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրից հետո «Էրեբունին» 3 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում