15:58  ,  1 սեպտեմբերի, 2017

Պրեմյեր լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի 7 թեկնածուների թվում:

Հայաստանի հավաքականի ավագից բացի, հավակնորդների թվում են նաեւ նրա ակումբակիցներ Ռոմելու Լուկակուն ու Ֆիլ Ջոնսը, Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, «Լիվերպուլի» կիսապաշտպաններ Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն եւ «Հադերսֆիլդի» դանիացի դարպասապահ Յոնաս Լեսլը: Քվերկությունն անցկացվում է Պրեմյեր լիգայի կայքում եւ կավարտվի սեպտեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսին Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 3 հաղթական խաղերին եւ դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով