09:33  ,  31 օգոստոսի, 2017

Արթուր Ոսկանյան. Կարող ենք ցուցադրել լավ խաղ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նախախաղային ասուլիսում անդրադրաձել է Ռուսաստանի թիմի դեմ Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի խաղին, որը կկայանա օգոստոսի 31-ին Մոսկվայում:

Ձեր կարծիքը Ռուսաստանի հավաքականի մասին։

Ուժեղ մրցակից է, աշխատելու ենք լավ խաղալ։

Ի՞նչ վիճակում է թիմը, կա՞ն արդյոք կորուստներ, վնասվածքներ ստացած ֆուտբոլիստներ։

Ցավոք, այո։ Երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածքների պատճառով բացակայում են։ Պետրոս Ավետիսյանը եւ Էրիկ Վարդանյանը, որոնք մեծ ուժ էին հարձակման գծում։

Արդյո՞ք Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո տղաների մոտիվացիան էլ ավելի աճել է։

Իհարկե։ Մենք ունենք լավ թիմ, լավ ֆուտբոլիստներ, որոնք լավ են ճանաչում միմյանց, քանի որ հիմնականում երկու թիմերից են` «Փյունիկից» եւ «Բանանցից»։ Մենք կարող ենք լավ խաղ ցուցադրել, ինչը ցույց տվեցին երկու ընկերական խաղերը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում