18:24  +04,  29 օգոստոսի, 2017

ԱԱ. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում է

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը: 2017թ. Եվրոպայի չեմպիոնը 64 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 4։1 հաշվով պարտության մատնեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Չինզորիգ Բասթարուխին։ 

Առաջին ռաունդում առավելությունը մոնղոլ բռնցքամարտիկինն էր։ Հայաստանի ներկայացուցիչը չնայած պատասխան հարվածների, մի քանի անգամ բաց թողեց մրցակցի հարվածները։ Հովհաննես Բաչկովը հարձակողական դիրքում էր մենամարտում, բայց մրցակիցը պաշտպանվելուն զուգահեռ նաեւ կարողանում էր հարվածները նպատակին հասցնել։

Երկրորդ ռաունդը Հայաստանի ներկայացուցիչը սկսեց մեծ ակտիվությամբ։ Այս ռաունդում առավելությունը Հովհաննես Բաչկովինն էր։

Երրորդ ռաունդում Եվրոպայի չեմպիոնն ուղղակի հնարավորություն չէր տալիս մրցակցին պատասխան հարվածներ հասցնել։ Երրորդ ռաունդում Հովհաննես Բաչկովն արդեն հոգնել էր, բայց բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, մարտավկա Դավիթ Թորոսյանի հորդորներով չթուլացրեց արագությունը եւ պարտության մատնեց մոնղոլ բռնցքամարտիկին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Մենամարտի ավարտին մոնղոլ բռնցքամարտիկն արդեն տոնում էր իր հաղթանակը, բայց մրցավարների որոշմամբ բարձրացվեց Հովհաննես Բաչկովի ձեռքը՝ 4։1 հաղթանակով։

Նշենք, որ Հովհաննես Բաչկովի մրցակից մոնղոլացի բռնցքամարտիկը 2017 թվականի Ասիայի առաջնության փոխչեմպիոնն էր։

Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ մրցել էր Ղազախստանի ներկայացուցիչ Բեկդաուլետ Իբրագիմովի հետ եւ հաղթել մրցավարների որոշմամբ՝ 3:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ