14:41  ,  24 օգոստոսի, 2017

Բասկետբոլի Հայաստանի թիմը կմրցի Ալբանիայի եւ Դանիայի հավաքականների հետ

Բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի ուղեգիր չնվաճած թիմերը հանդես կգան 2021թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում:

Մյունխենում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B ենթախմբում եւ կմրցի Դանիայի ու Ալբանիայի հավաքականների հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հանդիպումները կսկսվեն այս տարվա նոյեմբերին:

Նախընտրական փուլի 9 մասնակիցները պայքարելու են հաջորդ փուլի 4 ուղեգրերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում