14:31  ,  24 օգոստոսի, 2017

«Ուրալը» հայերեն շնորհավորել է Վարազդատ Հարոյանին

Եկատերինբուրգի «Ուրալը» շնորհավորել է թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանին ծննդյան 25-ամյակի կապակցությամբ՝ պաշտոնական կայքում հրապարակելով հայերեն շնորհավորանք:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին շնորհավորել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ «մաղթելով քաջ առողջություն եւ նորանոր հաջողություններ ինչպես հավաքականի, այնպես էլ ակումբի կազմում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում