15:26  ,  23 օգոստոսի, 2017

Մոսկվայի «Արարատի» մարզիչ Պողոս Գալստյանը սրտի կաթված է ստացել մարզման ժամանակ

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի հանդիպմանը պատրաստվելիս Մոսկվայի «Արարատի» մարզիչ Պողոս Գալստյանը սրտի կաթված է ստացել մարզման ժամանակ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բալթիկայի» դեմ խաղին «Արարատի» ֆուտբոլիստները կմասնակցեն Պողոս Գալստյանին նվիրված գրությամբ հատուկ խաղաշապիկներով: 56-ամյա մասնագետն այս ամիս է համալրել թիմի մարզչական շտաբը:

«Արարատ» - «Բալթիկա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում