15:18  ,  22 օգոստոսի, 2017

ԱԱ. Կարեն Ասլանյանը եւս քառորդ եզրափակիչում է

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ են մտել 59, 66 եւ 80 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Հայաստանի հավաքականից քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը 4:2 հաղթեց հունգարացի Մատե Կրաշնային:

Կարեն Ասլանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Աբուհալիմայի հետ եւ առավելության հասել 8:0 հաշվով:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ 80 կգ Մաքսիմ Մանուկյանը: 1/8 եզրափակիչում Մանուկյանը 8:4 հաշվով պարտության է մատնել շվեդ Ալեքս Կեսիդիսին:

Որակավորման փուլում Մանուկյանը 10:1 հաշվով հաղթել է իրանցի Յուսեֆ Ահմադ Ղադերիանին:

59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը որակավորման փուլում 8:3 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովի հետ, սակայն 1/8 եզրափակիչում 0:8 հաշվով պարտվեց ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս