«Բավարիայի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին արգելվել է ծխել մյունխենյան սուպերակումբի մարզաբազայում: Այդ մասին պատմել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը, փոխանցում է Sky Sport-ը:
«Ես խնդրեցի Անչելոտիին չծխել մարզաբազայում: Իհարկե, նա համաձայնեց: Կարլոն իսկական պրոֆեսիոնալ է»,- ասել է Սալիհամիջիչը:
«Դա միայն դրական կազդի իմ առողջության վրա: Կինս գոհ է»,- նշել է Անչելոտին:
Տիտղոսակիր մարզիչը ծխում է 25 տարեկանից, մեկ անգամ թողել է մի քանի տարով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում