23:01  ,  15 օգոստոսի, 2017

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյան - Գարի Կասպարով՝ ոչ ոքի

Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ու աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը խաղացին ոչ ոքի: Սպիտակներով մրցում էր հայ գրոսմայստերը: 

Արոնյանը 5 միավորով ընթացիկ առաջատարն է: Նույնքան միավոր ունեն նաեւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ կուբացի Լենիեր Դոմինգեսը: Կասպարովը չորս պարտիաներն էլ ավարտել է ոչ ոքի:

Օգոստոսի 15-ին կանցկացվեն նաեւ 5-6-րդ տուրերը: Մրցաշարը կավարտվի օգոստոսի 16-ին (7-9-րդ տուրեր):  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում