11:35  ,  12 օգոստոսի, 2017

«Բարսելոնան» հերթական առաջարկը կանի «Բորուսիային». 140 միլիոն եվրո Դեմբելեի համար

«Բարսելոնան» ծրագրում է կատարել Դորտմունդի «Բորուսիայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին ձեռք բերելու եւս մեկ փորձ:

RAC 1-ի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար կատալոնական ակումբը կառաջարկի 140 միլիոն եվրո:

Ավելի վաղ «Բարսելոնան» Դեմբելեի համար առաջարկել էր 90 միլիոն եվրո եւ 40 միլիոն բոնուսներ, սակայն գերմանական ակումբը հրաժարվել էր վաճառել ֆուտբոլիստին։

Վերջերս «Բորուսիան» տուգանել էր Դեմբելեին, քանի որ հարձակվողը չէր ներկայացել մարզմանը եւ չէր պատասխանել ակումբի ներկայացուցիչների զանգերին։ Դրանից հետո նա Instagram-ում հանել էր «Բորուսիայի» պաշտոնական էջի «լայքը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում