10:20  ,  8 օգոստոսի, 2017

Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Ուեսլի Սո

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) հանգստյան օրվանից հետո օգոստոսի 8-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սպիտակերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: 5-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 2.5 միավոր եւ բաժանում է 4-6-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավը հավաքել է 3.5 միավոր, իսկ 2-3-րդ տեղերը բաժանող Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը՝ 3-ական:

Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Sinquefield Cup, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս