23:54  ,  23 հուլիսի, 2012

Կապելոյին կօգնեն հինգ իտալացիներ

Իտալացի Ֆաբիո Կապելոյի մարզչական շտաբը Ռուսաստանի հավաքականում կկազմեն հինգ իտալացիներ եւ երկու ռուսաստանցիներ, հաղորդում է  Р-Спорт-ը:

Սպորտային տնօրենի պաշտոնը կստանձնի Կապելոյի գլխավոր օգնական Օրեստե Չինկվինին: Երկրորդ մարզիչը կլինի Իտալո Գալբյատին, իսկ ֆիզպատրաստության մարզիչը` Մասիմո Ներին: Ռուսաստանի հավաքականի դարպասապահների հետ կաշխատի Ֆրանկո Տանկրեդին: Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Պանուչին կզբաղվի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի մրցակիցների դիտարկմամբ:

Ռուսաստանցիներից Կապելոյի օգնականը կլինի Անդրեյ Տալալաեւը, իսկ Նիկոլայ Պիսարեւը մարզչական շտաբի ընդլայնված կազմում կընդգրկվի որպես երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ:

Ենթադրվում է, որ Կապելոն, Չինկվինին եւ Գալբյատին կապրեն Ռուսաստանում, իսկ Ներին ու Տանկրեդին կժամանեն պաշտոնական հանդիպումների եւ հավաքների ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում