11:25  ,  6 օգոստոսի, 2017

Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Մաքսիմ Վաշյե-Լագրավ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 6-ին կանցկացվեն 5-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, որը 3 միավորով միանձնյա առաջատարն է: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ 4 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Sinquefield Cup  կտեւի մինչեւ օգոստոսի 11-ը, իսկ ամսի 7-ը հանգստյան օր է։

Sinquefield Cup, 5-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Լեւոն Արոնյան (Հայաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս