00:22  ,  5 օգոստոսի, 2017

Sinquefield Cup. Լեւոն Արոնյան - Սերգեյ Կարյակին` արագ ոչ ոքի

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) ընթանում է երրորդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: 23-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Երկուսն էլ վաստակել են 1.5-ական միավոր:

Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

Հիշեցնենք, որ մեկնարկային 2 տուրերում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին եւ պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային:

Sinquefield Cup, երրորդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English