19:15  ,  23 հուլիսի, 2012

Կական հանդիպել է Մոուրինյոյի հետ

Իսպանիայի չեմպիոն մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական հուլիսի 23-ին հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ ակումբում իր ապագան քննարկելու նպատակով։

Մոուրինյոն բրազիլացի ֆուտբոլիստին հայտնել է, որ նոր մրցաշրջանում ավելի քիչ խաղային ժամանակ կստանա։ Սպասվում է, որ Կական կսկսի նոր թիմ փնտրել։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ֆուտբոլիստի հայրը՝ Բոսկո Լեյտեն, որը նաեւ ներկայացնում է որդու շահերը, հաղորդում է as.com-ը։

Նկատենք, որ բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը», որը 2009-ին 66 միլիոն եվրոյով վաճառեց Կակային «Ռեալին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով