17:53  ,  23 հուլիսի, 2012

«Վեստ Հեմը» գնեց Շպիգելին

Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի եւ «Գրասհոպերսի» 19-ամյա դարպասապահ Ռաֆայել Շպիգելը տեղափոխվել է անգլիական «Վեստ Հեմ»։

Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։

Տեղափոխության մանրամասները չեն հրապարակվում։

«Վեստ Հեմում» Շպիգելը կլինի երրորդ դարպասապահը Յուսի Յասկելայնենից եւ Սթիվեն Հենդերսոնից հետո, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում