Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը նվաճել է թենիսի ATP շարքի Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր: Մոսկվացի հայ մարզիկը 1/8 եզրափակիչում 7:6 (7:4), 5:7, 6:4 հաշվով հաղթել է բրիտանացի Ալյաժ Բեդենեին: Պայքարը տեւել է 2 ժամ 27 րոպե:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում