09:36  ,  27 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին»

ԱՄՆ-ում ավարտին մոտեցող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Լոս Անջելեսում կայացած հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում:

Թուրինի «Յուվենտուսն» իտալացի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյի դուբլի օգնությամբ 3:2 հաշվով հաղթել է ֆրանսիական ՊՍԺ-ին:

International Champions Cup

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»՝ 4:1

Նիկոլաս Օտամենդի, 52, Ռահիմ Ստերլինգ, 59, Ջոն Ստոունս, 67, Բրահիմ Դիաս, 82 – Արնաիս Օսկար, 90

ՊՍԺ - «Յուվենտուս»՝ 2:3

Գոնսալո Գուեդես, 53, Խավյեր Պաստորե, 80 – Գոնսալո Իգուաին, 45, Կլաուդիո Մարկիզիո, 62, 89 (11մ) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում