19:01  ,  26 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստանի Մ-16 թիմի երրորդ անընդմեջ հաղթանակը

Բասկետբոլի տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Անդորրայում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։ Հայաստանի թիմը մրցել է Մալթայի հավաքականի հետ եւ առավելության է հասել 79։48 հաշվով։

Հաջորդ հանդիպումը հայ բասկետբոլիստները կանցկացնեն Ուելսի հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 16:15-ին:

Հիշեցնենք, որ առաջին երկու հանդիպումներում Հայաստանի թիմը 66:59 հաշվով պարտության էր մատնել Ջիբրալթարին, 78:37 հաշվով հաղթել Մոլդովայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում