13:47  ,  25 հուլիսի, 2017

Երկրորդ անգամ քաղցկեղը հաղթահարած իսպանացի ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները

Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի պաշտպան Յերայ Ալվարեսն առաջին մարզումն է անցկացրել ծանր հիվանդությունից հետո, գրում է AS-ը:

22-ամյա ֆուտբոլիստի մոտ ամորձիների քաղցկեղ էր հայտնաբերվել 2016-ի դեկտեմբերին: Վիրահատությունից հետո նա 2017-ի փետրվարին վերադարձել էր խաղադաշտ, սակայն վերջերս նրա հիվանդությունը կրկնվել էր: Դրանից 41 օր անց Ալվարեսն անցկացրել է առաջին մարզումը, որը տեւել է 30 րոպե: Նա աշխատել է վերականգնողական մարզիչի հետ եւ մի քանի վարժություն կատարել գնդակով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում