09:45  ,  25 հուլիսի, 2017

Մոուրինյոն՝ Բեյլին. Չեմ կարող գնել քեզ, քանի որ դու ոչինչ չես ասում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մադրիդի «Ռեալի» դեմ International Champions Cup ընկերական մրցաշարի խաղից առաջ հանդերձարան տանող թունելում կարճ զրույց է ունեցել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ, գրում է AS-ը:

«Ես չեմ կարող գնել քեզ, քանի որ դու ոչինչ չես ասում»,- կատակով ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Բեյլով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում