Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Տուլայի «Արսենալին»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը «ԲՄԱ-Խաբարովսկի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում ռուսական Պրեմյեր լիգայի նորեկը 0:2 հաշվով պարտվել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Արսենալ Տուլա» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 1:0
Սերգեյ Տկաչով, 18
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում