Գերմանիայում հանդես եկող ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հարձակվող Դավիթ Ղազարյանը «Պիրմազենսի» երկրորդ թիմից տեղափոխվել է գլխավոր թիմ, հաղորդում է գերմանական ակումբի կայքը:
«Շնորհակալ եմ «Պիրմազենսի» առաջին թիմին տրամադրած շանսի համար: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ղազարյաններին եւ հայերին ավելի շատ ճանաչեն»,- ասել է Դավիթ Ղազարյանը:
Անցած մրցաշրջանում Դավիթ Ղազարյանը Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի մրցաշարի 27 հանդիպումներում խփել է 12 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում