14:41  ,  21 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդները՝ թիմի նոր մարզաշապիկին (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է երրորդ համազգեստը, որով հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:

Համազգեստը ստեղծվել է adidas Football Creator Studio ծրագրի շրջանակում: Այն երկրպագուներին հնարավորություն է տալիս մասնակցել մարզաշապիկի դիզայնին:

Նոր մարզաշապիկի վրա պատկերված է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստներ Ջորջ Բեստի, Բոբի Չարլթոնի եւ Դենիս Լոուի արձանը, որը տեղադրված է «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի առջեւ: Այդ 3 ֆուտբոլիստները միասին անգլիական ակումբում անցկացրել են 1632 խաղ եւ խփել 665 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում