11:20  ,  20 հուլիսի, 2017

Globo Esporte. Նեյմարն ընկերներին հայտնել է, որ տեղափոխվում է ՊՍԺ

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն իր ընկերներին հայտնել է, որ տեղափոխվում է ֆրանսիական ՊՍԺ, գրում է Globo Esporte-ը:

Աղբյուրը Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հավանակությունը գնահատում է 50-50:

«Բարսելոնան» մտադիր չէ բանակցել Նեյմարի տեղափոխության հարցով, այդ պատճառով ՊՍԺ-ն պետք է վճարի պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը։ 

Ֆրանսիական ակումբը մտադիր է նաեւ բարձրացնել բրազիլացի հարձակվողի աշխատավարձը: Տրանսֆերում կարող է մեծ դերակատարում ունենալ ֆրանսիական ակումբի բրազիլացի նորեկ Դանի Ալվեսը:

Ավելի վաղ «Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Մեստրեն հերքել էր Նեյմարի հեռանալու մասին լուրերը, իսկ ֆուտբոլիստը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ երջանիկ է կատալոնական ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում