00:10  ,  20 հուլիսի, 2017

Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ. Հաղթեցինք վարպետության շնորհիվ

Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը Կրասնոգորսկի «Զորկիի» նկատմամբ Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի «Կենտրոն» գոտու մրցաշարի մեկնարկային տուրում:

«Ցանկանում եմ շնորհավորել Կրասնոգորսկին: «Զորկին» հրաշալի թիմ է: Կարծում եմ՝ այն կկարողանա լինել մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Մենք հաղթեցինք վարպետության շնորհիվ: Գոլերը մեր ֆուտբոլիստների լավ խաղի արդյունքն են:

Երկրորդ խաղակեսում թուլացրինք ակտիվությունը, ցանկանում էինք վերահսկել գնդակը: Ստիպված եղանք պաշտպանվել, բայց մրցակիցը մեր դարպասի մոտ պահեր գրեթե չստեղծեց: Մեր գլխավոր խնդիրը գոլ բաց չթողնելն էր: Ցանկանում եմ ասել, որ խաղադաշտը անպայման պետք է փոխել: Այն վատ որակի է»,- Բուլատովի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ «Արարատի» կազմում դուբլի հեղինակ է դարձել «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին առաջատարներից Ռոման Պավլյուչենկոն: Աչքի է ընկել նաեւ Իգոր Լեբեդենկոն:

Հուլիսի 27-ին կայանալիք երկրորդ տուրի խաղում «Արարատի» մրցակիցը կլինի «Կալուգան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում