08:53  ,  23 հուլիսի, 2012

Կատովիցե. Եվս երկու բրոնզե մեդալ

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության երկրորդ օրը Հայաստանը նվաճեց երկու բրոնզե մեդալ։

54 կգ քաշային Տարոն Դումոյանը կիսաեզրափակիչում 0։2, 3։4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Քարիմ Ջաֆարովին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։0, 3։0 հաշվով հաղթեց հունգարացի Էրիկ Տորբային։

Բրոնզե մեդալ նվաճեց նաեւ 63 կգ քաշային Տիգրան Աբրահամյանը։ Նա քառորդ եզրափակիչում 1։0, 0։1, 0։2 հաշվով պարտվեց գերմանացի Մուհամեդ Յետերին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում երկու հաղթանակ տարավ։

46 կգ քաշային Արթուր Սիմոնյանը 1/8 եզրափակիչում 1։0, 1։4, 2։2 հաշվով պարտվեց վրացի Ռամազ Զոիձեին, որը հետագայում նվաճեց ոսկե մեդալը, իսկ Սիմոնայնը պայքարեց երրորդ տեղի համար, սակայն բավարարվեց 5-րդ տեղով։

76 կգ քաշային  Հարություն Միքայելյանը եւս գրավեց 5-րդ տեղը։ Քառորդ եզրափակիչում Միքայելյանը 0։1, 0։1 հաշվով պարտվեց ադրբեջանցի Իսլամ Աբասովին։ Բրոնզե մեդալի համար Միքայելը մեկ հաղթանակ տարավ, մեկ պարտություն կրեց։

Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային օրը Հայաստանը նվաճել էր երկուական ոսկե եւ արծաթե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում