22:52  ,  18 հուլիսի, 2017

Վարշամ Բորանյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի: 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը նվաճել է բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Սա օգոստոսին անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ էր, որին Հայաստանի ըմբիշներից մասնակցել է միայն Վարշամը Բորանյանը:

Նա վնասվածքի պատճառով բաց էր թողել Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում