14:40  ,  14 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ» - ԲԱՏԷ զույգի հաղթողը կմրցի Չեխիայի չեմպիոնի հետ

Շվեյցարիայի Նյոն քաղաքում անցկացվել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» եւ Բորիսովի ԲԱՏԷ-ի միջեւ որակավորման երկրորդ փուլի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Պրահայի «Սլավիայի» հետ: Չեխիայի չեմպիոնն առաջին հանդիպումը կանցկացնի տանը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում