14:40 14 հուլիսի, 2017Շվեյցարիայի Նյոն քաղաքում անցկացվել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» եւ Բորիսովի ԲԱՏԷ-ի միջեւ որակավորման երկրորդ փուլի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Պրահայի «Սլավիայի» հետ: Չեխիայի չեմպիոնն առաջին հանդիպումը կանցկացնի տանը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.