10:50  ,  10 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարում հուլիսի 10-ին կանցկացվի 5-րդ տուրը, որին կհաջորդի հանգստյան օր:

Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուս Պյոտր Սվիդլերի հետ, որի հետ 2.5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:

Նախորդ 4 տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի է խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ հաղթել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին:

Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում