22:16  ,  9 հուլիսի, 2017

Գեորգի Կետոեւը մեդալ է նվաճել Ալի Ալիեւի հուշամրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի չորս մարզիկներ Կասպիյսկ քաղաքում մասնակցում են Ալի Ալիեւի հուշամրցաշարին:

Մրցումային առաջին օրը գորգ են դուրս եկել 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը եւ 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը: Բարսեղյանը եւ Մարգարյանը հաջող հանդես չեն եկել, իսկ Կետոեւը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հուլիսի 9-ին հանդես է եկել նաեւ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, որը պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը մրցաշարին չի մեկնել վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում