13:33  ,  6 հուլիսի, 2017

Տիգրան Պետրոսյանը Ֆիլադելֆիայում հաղթել է միջազգային մրցաշարում

Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը նվաճել է ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում անցկացված World Open միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը:

Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը: 2-7-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավաքել են 7-ական միավոր: Մրցաշարին մասնակցել են 216 շախմատիստներ (33 գրոսմայստեր): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս