13:03  ,  6 հուլիսի, 2017

Մարադոնային շնորհվել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում (ֆոտո)

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան դարձել է Նեապոլի պատվավոր քաղաքացի, փոխանցում է Gazzetta dello Sport-ը:

Արարողությունը տեղի է ունեցել Սան-Ջակոմո պալատում, որտեղ «Նապոլիի» եւ Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվողը ստացել է պաշտոնական փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991-ը՝ 259 խաղում դառնալով 115 գոլի հեղինակ: Նա իտալական ակումբի հետ 2 անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն, դարձել երկրի գավաթակիր, սուպերգավաթակիր եւ հաղթել ՈւԵՖԱ-ի գավաթում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news