00:03  ,  6 հուլիսի, 2017

Ուիմբլդոն. Խաչանովը երրորդ շրջանում է եւ կմրցի Նադալի հետ

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան: 21-ամյա մոսկվացի մարզիկը 3 ժամ 9 րոպե տեւած պայքարում 3:6, 7:6 (7:5), 7:6 (7:3), 7:5 հաշվով հաղթել է բրազիլացի Տիագո Մոնտեյրոյին:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Նադալը, որը 6:4, 6:2, 7:5 հաշվով առավելության է հասել ամերիկացի Դոնալդ Յանգի նկատմամբ:

Պայքարը շարունակում է նաեւ աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը: Երրորդ շրջանում բրիտանացի թենիսիստը 6:3, 6:2, 6:2 հաշվով հաղթել է գերմանացի Դաստին Բրաունին եւ երրորդ շրջանում կխաղա իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում