09:35  ,  30 հունիսի, 2017

Վինուս Ուիլյամսը դարձել է մահվան ելքով ավտոպատահարի մասնակից

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող, աշխարհի 11-րդ ռակետ Վինուս Ուիլյամսը դարձել է ավտոճանապարհային պատահարի մասնակից: Ամերիկացի թենիսիստուհու մեղավորությամբ պատահարի հետեւանքով մարդ է մահացել, գրում է TMZ Sport-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 9-ին Ֆլորիդայում: Ուիլյամսն իր մեքենայով բախվել էր այլ մեքենայի, որի ուղեւորներից 78-ամյա Ջերոմ Բարսոնը հոսպիտալացվել էր, իսկ 14 օր անց մահացել է: Մեքենայի ղեկին եղել էր Բարսոնի կինը, որը ստացել էր ծանր վնասվածքներ:

Ճանապահային ոստիկանները պատահարի մեղավոր էին ճանաչել Վինուս Ուիլյամսին, սակայն ապացուցվել էր, որ մարզուհին եղել է սթափ վիճակում եւ պատահարի ժամանակ չի օգտվել էլեկտրոնային սարքերից:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում