15:33  ,  29 հունիսի, 2017

«Բարսելոնան» ներկայացրել է արտագնա խաղերի նոր համազգեստը (ֆոտոշարք)

«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է արտագնա խաղերի նոր համազգեստը հաջորդ մրցաշրջանի համար, հայտնում է ակումբի կայքը:

Nike-ի մարզաշապիկների վրա կլինի կատալոնական ակումբի նոր հովանավոր ճապոնական Rakuten ընկերության տարբերանշանը: Rakuten-ը ինտերնետային առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում: Քառամյա պայմանագրով «Բարսելոնան» ընկերությունից կստանա տարեկան 55 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» ներկայացրել էր տնային խաղերի նոր համազգեստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում