14:52  ,  29 մայիսի, 2017

«Բարսելոնան» ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտոշարք)

«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է նոր համազգեստը, որով հանդես կգա հաջորդ մրցաշրջանի տնային խաղերում, հայտնում է ակումբի կայքը:

Nike-ի մարզաշապիկների վրա կլինի կատալոնական ակումբի նոր հովանավոր ճապոնական Rakuten ընկերության տարբերանշանը: Rakuten-ը ինտերնետային առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում: Քառամյա պայմանագրով «Բարսելոնան» ընկերությունից կստանա տարեկան 55 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news