14:46  ,  29 հունիսի, 2017

Ռոնալդուն այս մրցաշրջանում ամենաշատն է հարվածում դարպասին

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) դարպասի ուղղությամբ ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստն այս մրցաշրջանում:

InStat-ի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը մեկ խաղում միջինը կատարել է 5.5 հարված: Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Չիլիի հավաքականին, իսկ Ռոնալդուն մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել էր 5 հարված: ԱՄՆ-ում փոխնակ մորից ծնված երկվորյակների առթիվ Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը եւ չի մասնակցի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում