15:07  ,  21 հուլիսի, 2012

«Մոնպելյեի» ավագը հետաքրքրել է «Միլանին»

Ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն «Մոնպելյեի» ավագ Մապու Յանգ Մբիվան հայտնվել է իտալական «Միլանի» հետաքրքրության ոլորտում, հայտնում է Le Corriere dello Sport-ը:

Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ 23-ամյա ֆրանսիացին կարող է պաշտպանության կենտրոնում փոխարինել Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացող Տյագո Սիլվային, որը տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»:

Ֆրանսիացի պաշտպանին ձեռք բերելու համար «Միլանը» նախատեսել է 7-8 միլիոն եվրո:

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Յանգ Մբիվան «Մոնպելյեի» կազմում անցկացրել է 34 հանդիպում եւ ընդգրկվել է Ֆրասնիայի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն չի մասնակցել Եվրո-2012-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում