Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը Հայաստանը նվաճեց երկու մեդալ:
120 կգ քաշային կարգում Հովհաննես Մաղակյանը հասավ եզրափակիչ, սակայն 0:4 հաշվով պարտություն կրեց ռուսաստանցի Մագոմեդամին Դիբիրովի հետ գոտեմարտում:
55 կգ քաշային կարգում հանդես եկած Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտի արդեն առաջին մրցափուլում 10:0 հաշվով հաղթել է մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին:
84 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանը հասել է երրորդ տեղի համար գոտեմարտի, սակայն 5:8 հաշվով պարտվել է վրացի Զաուր Բերաձեին:
66 կգ քաշային կարգում Գեւորգ Մխեյանը պարտություն է կրել մեկնարկային գոտեմարտում եւ դուրս մնացել պայքարից:
50 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Կարեն Զուրաբյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում