16:12  ,  28 հունիսի, 2017

Մալաքյան եղբայրները մնում են «Ստալում» եւ կխաղան Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ

Կամենսկի «Ստալը» չի լուծարվի եւ կմնա ուկրաինական Պրեմյեր լիգայում: Թիմը գլխավորել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը, որը մարզում էր «Ստալի» երկրորդ թիմը:

«Իրավիճակը ակումբում շատ չի զիջում էլիտայի մյուս ակումբների վիճակին»,- նշել է «Ստալի» նախագահ Վարդան Իսրայելյանը:

Նոր մրցաշրջանում կազմի մեծ մասը կլինեն երիտասարդներ, բայց կմնան նաեւ մի քանի փորձառուներ, այդ թվում Մալաքյան եղբայրները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում