15:40  ,  28 հունիսի, 2017

«Բանանցը» պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպանի հետ

Երեւանի «Բանանցը» պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպան Ալեքսանդր Ջոկովիչի հետ: 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Սերբիայի ուժեղագույն լիգայում հանդես եկող «Նովի Պազարը»: Մինչ այդ նա հանդես է եկել սերբական «Պարտիզանում», «Տելոպտիկում», «Բեժանիայում», «Նապրեդակում» եւ «Լուչանիում», ինչպես նաեւ իսրայելական «Հապոել Նիր Ռամատ Հաշրոնում» եւ ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» երկրորդ թիմում, հաղորդում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:  

«Մոտ երկու ամիս հետեւում էի Ալեքսանդրի խաղին: Արագաշարժ ֆուտբոլիստ է եւ մեր թիմին շատ էր պետք այս կարգի ֆուտբոլիստ: Նա իր խաղացած փորձով եւ վարպետությամբ շատ օգուտ կարող է տալ թիմին»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: 

«Հայաստանը շատ է դուրս գալիս, հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի, բայց Հայաստանում խաղացող ֆուտբոլիստներից հետաքրքրվեցի եւ միայն լավ կարծիքներ լսեցի Հայաստանի առաջնության եւ «Բանանցի» մասին:

Ակնկալում եմ, որ այս առաջնությունում «Բանանցը» կլինի առաջատարների թվում եւ եվրագավաթներում հանդես գալու իրավունք կստանա: Արդեն մի քանի օր մարզվել եմ թիմի հետ եւ լավ տպավորություններ եմ ստացել: «Բանանցն» ունի լավ ենթակառուցվածքներ, լավ խաղադաշտ, լավ աշխատակիցներ, լավ մարզիչ եւ լավ ֆուտբոլիստներ, ովքեր ինձ շատ լավ են ընդունել եւ այս պահին ամեն ինչ շատ լավ է»,- նշել է Ալեքսանդր Ջոկովիչը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով