Երեւանի «Բանանցը» պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպան Ալեքսանդր Ջոկովիչի հետ: 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Սերբիայի ուժեղագույն լիգայում հանդես եկող «Նովի Պազարը»: Մինչ այդ նա հանդես է եկել սերբական «Պարտիզանում», «Տելոպտիկում», «Բեժանիայում», «Նապրեդակում» եւ «Լուչանիում», ինչպես նաեւ իսրայելական «Հապոել Նիր Ռամատ Հաշրոնում» եւ ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» երկրորդ թիմում, հաղորդում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:
«Մոտ երկու ամիս հետեւում էի Ալեքսանդրի խաղին: Արագաշարժ ֆուտբոլիստ է եւ մեր թիմին շատ էր պետք այս կարգի ֆուտբոլիստ: Նա իր խաղացած փորձով եւ վարպետությամբ շատ օգուտ կարող է տալ թիմին»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
«Հայաստանը շատ է դուրս գալիս, հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի, բայց Հայաստանում խաղացող ֆուտբոլիստներից հետաքրքրվեցի եւ միայն լավ կարծիքներ լսեցի Հայաստանի առաջնության եւ «Բանանցի» մասին:
Ակնկալում եմ, որ այս առաջնությունում «Բանանցը» կլինի առաջատարների թվում եւ եվրագավաթներում հանդես գալու իրավունք կստանա: Արդեն մի քանի օր մարզվել եմ թիմի հետ եւ լավ տպավորություններ եմ ստացել: «Բանանցն» ունի լավ ենթակառուցվածքներ, լավ խաղադաշտ, լավ աշխատակիցներ, լավ մարզիչ եւ լավ ֆուտբոլիստներ, ովքեր ինձ շատ լավ են ընդունել եւ այս պահին ամեն ինչ շատ լավ է»,- նշել է Ալեքսանդր Ջոկովիչը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 12 սեպտեմբերի
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի