14:08  ,  21 հուլիսի, 2012

«Այաքսը» ձեռք բերեց ՊՍԺ-ի կիսապաշտպանին

Ֆուտբոլի Հոլանդիայի երիտասարդական հավաքականի եւ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Իլան Բոկարան կարիերան կշարունակի Ամստերդամի «Այաքսում»:

Հուլիսի 21-ին 19-ամյա հոլանդացին երեք տարվա պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ:

«Այաքս» տեղափոխվելը շատ կարեւոր իրադարձություն էր իմ կյանքում: Հայրս արդեն 40 տարի է երկրպագում է այս ակումբին, իսկ մայրս ծնվել է Ամստերդամում: Հուսով եմ՝ կկարողանամ օգնել «Այաքսին»,- Բոկարայի խոսքը փոխանցում է «Այաքսի» պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում