21:37  ,  21 հուլիսի, 2012

«Հոֆենհայմը» ցանկանում է գնել «Ռեալի» ռմբարկուին

Գերմանական «Հոֆենհայմը» 5 միլիոն եվրո է առաջարկել է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի 22-ամյա ռմբարկու Խոսելուի համար։

Արքայական ակումբը պահանջում է 10 միլիոն եվրո։ «Հոֆենհայմն» ամենայն հավանականությամբ կվճարի գումարը, հաղորդում է  Goal.com-ը։

Խոսելան Սեգունգդայի անցած տարվա առաջնության 36 հանդիպումներում դարձել է 26 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում