23:09  ,  26 հունիսի, 2017

Արթուր Գեւորգյան. Այս հաղթանակը Բաչկովի երկարատեւ ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է

Հավաքականը լավ պատրաստված էր մեկնել Եվրոպայի առաջնությանը, ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյան, փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմը Խարկովում նվաճել է 1 ոսկե մեդալ: 64 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպոնի կոչումը նվաճել է Հովհաննես Բաչկովը:

«Շնորհավորում եմ Հովհաննես Բաչկովին, մարզչական շտաբին եւ ամբողջ հայ ազգին: Ուրախ եմ, որ 7-ամյա ընդմիջումից հետո Եվրոպայի առաջնությունում կարողացանք ոսկե մեդալ նվաճել: Հովհաննես Բաչկովը մեր փորձառու բռնցքամարտիկներից է, բայց ամեն անգամ վերջին պահին ինչ-որ բան նրան խանգարում էր հաջողության հասնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունններում: Այս հաղթանակը մեր մարզիկի երկարատեւ ու քրտնաջան, ինչպես նաեւ ֆեդերացիայի հետեւողական աշխատանքի արդյունքն է:

Հաջողության հասնելու մեծ շանսեր ուներ նաեւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, սակայն, մրցավարների կասկածելի որոշումների արդյունքում հաղթանակը շնորհվեց մրցակցին՝ Եվրոպայի, աշխարհի ու օլիմպիական չեմպիոն Եվգենի Տիշչենկոյին: Համոզված եմ, որ Մանասյանի հաղթանակները դեռ առջեւում են»,- ասել է ՀԲՖ նախագահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում